Հուլիսի 1-ից բարձրացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների որոշ խմբերի պաշտոնական դրույքաչափերը և ժամային վարձավճարները: Աշխատավարձերի բարձրացումն իրակացվում է աշխատանքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը և տարբեր մասնագետների պաշտոնական դրույքաչափերի հավասարակշռմանն ուղղված համակարգային ծրագրի շրջանակներում:
Այսպես, հուլիսի 1-ից բարձրացվել են աշխատողների 25 խմբերի, այդ թվում, քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, ավագ հրաձիգների և հրաձիգների, պահակների, ծառայողական և հերթապահ ավտոմեքենաների վարորդների, կայարանների հերթապահների, ուղեկցորդների, բրիգադիրների, պաշտոնական դրույքաչափերը:
Բարձրացվել են մասնավորապես լոկոմոտիվներ և էլեկտրագնացքներ սպասարկող լոկոմոտիվային բրիգադների բանվորների, շարժակազմի, գծի, արհեստական կառույցների և այլ տեխնիկական միջոցների շահագործումը, վերանորոգումը և սպասարկումն իրականացնող բանվորների ժամավճարները:
Միջինում բարձրացումը կկազմի 10 % և կտարածվի 1645 աշխատողների վրա: Մինչև տարեվերջ աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի մոտ 110,5 մլն. դրամ:
Մայիսի արդյունքներով միջին ամսական աշխատավարձը ՀԿԵ-ում կազմել է 194,5 հազ. դրամ: