
Այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտայում դեռ գտնվում են ցուցարարներ, ովքեր կանգնած են մայթերին: Քիչ առաջ նախաձեռնող խմբի անդամներից մեկը հայտարարեց, որ այսօր՝ ժամը 19։00–ին, հավաքվելու են Ազատության հրապարակում։
Նա նշեց, որ հետագա քայլերը կորոշվեն Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկաններն ապամոնտաժեցին բարիկադները, իսկ 46 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրանցից 6-ն անչափահաս են: