Աշտարակում 17-ամյա երիտասարդը գողության կատարելիս փորձել է խեղդել տանտիրուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոոստիկանության Աշտարակի բաժին դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20.30-ին, դիմել է Սասունիկ գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում վերադառնալով տուն` նկատել է, որ խառնված են տան իրերը և կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, իսկ համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, այդ պահին տանը ինչ-որ մեկը հարձակվել է իր վրա, բռնելով պարանոցից փորձել է խեղդել, սակայն իր օգնություն կանչերից այդ անձը դիմել է փախուստի:
Փախուստի պահին կինը նկատել է, որ նա իր համագյուղացին է` 1995 թ. ծնված Արման Ֆ.-ն, որը փախուստի դիմելիս, դեպքի վայրում գրպանից գցել է բջջային հեռախոսը: Միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, տղան Սասունիկ գյուղից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս