Հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը՝ ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշեց.
1. 2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը՝ շաբաթ օրերը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
“Աշխատանքային օրերը տեղափոխելու մասինե ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային տաղավար տոներին և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում: