Մարդասիրական օգնությամբ ստացված ժամկետանց դեղերը կոչնչացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1988 թ. երկրաշարժի հետեւանքների վերացման համար ստացված մարդասիրական օգնության դեղերի խմբաքանակների մնացորդները պետք է վերացվել, քանի որ դրանց պահպանումը վտանգավոր մարդկանց եւ շրջակա միջավայրի համար: Այս նպատակով Կառավարությունն այսօր որոշեց 18 մլն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը, որպեսզի վերջինս այն նվիրաբերի “Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն” ՊՈԱԿ-ին։
Այս որոշումը կառավարությունը կայացրել է, քանի որ այդ ժամկետանց դեղերը պահպվում են “Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի” պահեստային տարածքում եւ դրա հարակից հողամասում տեղակայված երկաթե կոնտեյներներում, իսկ մի մասն էլ գտնվում է ընդհանուր օգտագործման տարածքներում։ Դեղերը պահվում են նույն պայմաններում եւ տարիներ շարունակ ենթարկվել են եղանակային տարբեր ազդեցությունների։ 




Լրահոս