
Բրիտանական Blur ռոք խմբի վոկալիստ Դեյմոն Ալբարնին Դանիայում ելույթ ունենալու ժամանակ ստիպողաբար տարել են բեմից: Համերգի ժամանակ հսկողություն իրականացնող անվտանգության աշխատակիցները ստիպել են լքել բեմը, երբ նա հրաժարվել է ավարտել իր 5-ժամանոց համերգը, հայտնում է NME-ն:
Ալբարնը ելույթ է ունեցել իր Africa Express երաժշտական կոլեկտիվի հետ միասին: Հուլիսի 5-ին առավոտյան ժամը 4-ի սահմաններում միջոցառման կազմակերպիչները զգուշացրել են երաժիշտին այն մասին, որ ժամանակն է ավարտել ելույթը:
Սակայն երգիչը հրաժարվել է կատարել նրանց պահանջը: Ինչից հետո անվտանգության աշխատակիցները երգչին բռնել ու երկրպագուների գոռոցների ներքո ձեռքերի վրա տարել են բեմից: