Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված 9 ակտիվիստներն ազատ արձակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել  այնտեղ բերման ենթարկված 9 ակտիվիստները: Նրանցից միայն իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցվեց ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար, հայտնում է «Ազատություն»-ը։

Կիվիրյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ իր դեմ մեկ քրեական և ինը վարչական վարույթ կա հարուցված։ Ակտիվիստը սա քաղաքական հետապնդում որակեց՝ նշելով, որ պատճառն իր քաղաքացիական ակտիվությունն է։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Կենտրոն ոստիկանությունում ինչպես իր, այնպես էլ մյուս բերման ենթարկված ակտիվիստներին գրեթե չեն հարցաքննել, պարզապես անուններ են ճշտել ու ազատ արձակել։




Լրահոս