Վթար Արագածոտնի մարզում. Կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ժամը 10:30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 110 կմ հատվածում՝ Մելիք գյուղի մոտ, բախվել են Արտյոմ Մխոյանի վարած “Աուդի A8” մակնիշի 26 ՍՏ 603 համարանիշի և Ֆրունզե Խաչատրյանի վարած “Մերսեդես” մակնիշի 44 ԼՍ 441 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչներ 37-ամյա Արմինե Մուրադյանը և 44-ամյա Արա Մխոյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանման տարածք:




Լրահոս