
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի առաջին կիսամյակի կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 103 տոկոս:
Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն սկզբունքով՝ պահպանելով 100 և ավելի տոկոս ցուցանիշը: