Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից,  կառավարության ղեկավարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դեվալ Պատրիկին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։ Նահանգապետը վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել Հայաստանի նախագահին շքանշանի համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները: Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։




Լրահոս