Նուբարաշենում դատապարտյալը կարել է բերանը, մեխել երկու ոտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը կարել է բերանը և մեխել երկու ոտքը: Այս մասին Tert .am-ին հայտնեց Արթուրի մայրը՝ Ռոզա Սարդարյանը: “Ինքը Ձեր ներկայացրած հոդվածը չի հերքել, ադմինիստրացիան գնացել, հետաքրքրվել է, ու հիմա ինչ-որ ոտնձգություններ են անում: Ինքն ասում է, որ ադմինիստրացիան իմ դեմ լարված է, հանձնաժողովը չի գալիս”,- ասաց տիկին Ռոզա Սարդարյանը: Լրացուցիչ հարցերից հետո տիկինը հստակեցրեց, որ “ոտնձգություններ” ասելով նկատի է ունեցել, որ ձգձգում են մետադոնային բուժումը:




Լրահոս