ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ նրանք պատրաստվում են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպումներ կանցկացնեն Պետքարտուղարությունուն, Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր»,- գրել է ամերիկացի համանախագահը:
The Minsk Group Co-Chairs are in #Washington for meetings at State, Defense, and NSC to discuss Nagorno-#Karabakh. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) July 6, 2015