Ամենաբարձր վարձատրվող երգչուհիները՝ ըստ Forbes-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա աղյուսակը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 31-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսը, որը 2011 թ. մայիսից մինչև 2012 թ. մայիս վաստակել է 58 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է 22-ամյա երգչուհի Թեյլոր Սֆիվթը՝ մեկ տարվա ընթացքում վաստակելով 57 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է 24-ամյա փոփ երգչուհի Ռիհանան, որը վաստակել է 53 միլիոն դոլար:Լեդի Գագան վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ վաստակելով “ընդամենը” 52 միլիոն դոլար: Forbes-ի վարկանիշը կազմվում է պարբերականի սեփական տվյալների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հարցազրույցների հիման վրա:




Լրահոս