Դավիթ Սանասարյանն այսօր Ոստիկանության բաժնից տեղափոխվել էր հիվանդանոց, քանի որ վատացել էր նրա ինքնազգացողությունը: Վերջին օրերին Բաղրամյանում պայքարող և նախաձեռնող խմբի անդամ հանդիսացող Սանասարյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնում է, որ ինքն իրեն արդեն լավ է զգում:
«Իշխանությունները սկսեցին շախմատային մի պարտիա, որտեղ խաղադրույք են արել իրենց ողջ քաղքական ռեսուրսը, քաղաքացիները խաղադրույք են արել իրենց կամքը, վստահությունը, սերը Հայաստանի հանդեպ, անվախությունն ու անկոտրում նվիրումը..
Մեր շարժումն անկասելի է…»- գրել է նա,և հավելել, որ այսօր 19:00 կլինի Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը ցուցարարներից ազատեց Բաղրամյան պողոտան, որի ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններ էր ենթարկվել 46 ակտիվիստ: