Armenian text to speach

ԲՀԿ-ի որոշումից ամենաշատը Լեվոն Զուրաբյանն է տխրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ծամանակ նշեց, որ իրեն ամենեւին էլ չի զարմացրել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններին չի առաջադրել իր թեկնածությունը: Աբրահամյանը հավաստիացնում է, թե ինքը վաղուց գիտեր, որ Գագիկ Ծառուկյանը չէր առաջադրվելու: “Ծառուկյանը չէր կարող անկառավարելի լինել: Ինձ թվում է՝ ամենածանրն այս որոշումը Լեւոն Զուրաբյանը տարած կլինի”,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով Հանրապետություն կուսակցության անդամը նկատեց, որ Սերժ Սարգսյանը մնացել է միակ ֆավորիտը և շռնդալից առաջ է գնալու. “Մենք դեմ ենք աննպատակ իշխանափոխությանը: Եթե Սերժ Սարգսյանից լավը չի լինելու, ուրեմն միայն նրա համար, որ նախագահ փոխվի մենք նման պահանջներին դեմ ենք: Այս պարագայում այլընտրանք չի մնում, պետք է համակերպվենք”:



Լրահոս