Մշտապես հայտնի է եղել, որ առավոտյան մարզանքը ոչ միայն օգտակար է, այլև նպաստում է քաշի նվազմանը:
Բանն այն է, որ առավոտյան մարզանքը ճիշտ նյութափոխանակության գրավականն է ամբողջ օրվա համար, իսկ ճիշտ նյութափոխանակությունն օգտակար է արտաքին տեսքի համար: Առավոտյան՝ 8-10 ժամ քաղցած մնալուց հետո, երբ գլիկոգենի պաշարը գրեթե սպառված է, մարզանքը կօգնի այրել ճարպերը:
Քնից հետո արյան մեջ ածխաջրերի քանակությունը քիչ է, որն էլ թույլ է տալիս որքան հնարավոր է շատ ճարպեր այրել: Մարզվելուց առաջ ուտելը կօգնի ոչ թե ճարպերի, այլ ածխաջրերի այրմանը: