Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի ունեցել է ծեծկռտուք: Ռադայում աշխատանքի վերսկսումից հետո պատգամավորները փորձել են նշանակել Գերագույն Ռադայի նախագահին: Սակայն ընդդիմադիր պատգամավորները խոչընդոտել են խորհրդարանի աշխատանքը, ինչի արդյունքում տեղի է ունեցել դաժան ծեծկռտուք: Նրանք գրավել են ամբիոնը, մի քանիսն էլ բարձրացել նախագահության սեղանի վրա։ Նիստը նախագահող Ալեքսանդր Եֆրեմովը ստիպված է եղել 30 րոպեանոց ընդմիջում հայտարարել։
























