Բաղրամյանում բերման ենթարկված բոլոր 46 անձինք ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:

Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30:

Ոստիկանության օրինական պահանջի հերթական անտեսումից հետո որոշում է կայացվել վերականգնել խախտված երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, ապամոնտաժվել և հեռացվել են աղբամանները, տարածքը մաքրվել է «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների կողմից:

Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է:
Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ:
Բոլորը ազատ են արձակվել: 
Նշված գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել:




Լրահոս