Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոնգոյում բեռնատար ինքնաթիռի վթարից զոհված 5 օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին iLur .am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել: Ինքնաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Ավելի ուշ պարզվել էր, որ զոհվածներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ Վարազդատ Բալասանյանը, Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Ադրանիկ Գևորգյանն ու Էդգար Ավետյանն էին:




Լրահոս