
Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկաններն այսօր՝ աանց դիմելու հատուկ տեխնիկայի օգնությանը, Բաղրամյան պողոտան ազատեցին ցուցարարներից: Նրանց ընդամենը մի քանի րոպե պահանջվեց՝ ցուցարարներին հեռացնելու և պողոտայի երթևեկությունը վերականգնելու համար:
Բաղրամյան պողոտան «ազատագրելու» գործողությունների ընթացքում 46 ակտիվիստ ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել: Անմիջապես դրանից հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ ոստիկանական մեքենաներում ակտիվիստների նկատմամբ բռնություններ են կիրառվել:
Ահա այդ կապակցությամբ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես են ակտիվիստները տեղափոխվում ոստիկանական բաժիններ: