Մեծ թվով ակտիվիստներ այս պահին Ազատության հրապարակում են, նրանք որոշում են իրենց հետագա անելիքները:
Այնտեղ գտնվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցարարներին չեն թույլատրելու երթ իրականացնել: «Մենք բավականաչափ շատ ենք, որպեսզի կարողանանք կանխել անօրինական երթերը»,- հայտնեց նա:
Օսիպյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ոստիկանությունն այսօր առավոտյան ուժ չի գործադրել: «Ոստիկանությունը նույնիսկ մահակներ չի օգտագործել: Ես չեմ բացառում, որ ոստիկանների ձեռքերի տեղերը լինեն ձեր վրա, բայց այդ քերծվածքները ես վնաս չեմ համարում: Ոստիկանությունը որևէ հատուկ միջոց չի օգտագործել», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր 13:30-ի սահմաններում ոստիկաններն ազատեցին Բաղրամյան պողոտան ցուցարարներից և վերականգնեցին երթևեկությունը: Այս ամենի հետևանքով 46 հոգի էր բերման ենթարկվել ոստիկանություն, որոնք բոլորն էլ մի քանի ժամ անց ազատ են արձակվել: