Կազմակերպիչները հայտարարեցին, որ պետք է ստեղծել քաղաքական կուսակցություն՝ շարժման հիման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող շարժման ակտիվիստների կողմից Ազատության հրապարակում ներկայացվեց նախաձեռնող խմբի հայտարարությունը.

«Պայքարը մտել է նոր փուլ, պետք է ձեւակերպել հաջորդ փուլի խնդիրը և շարժվել առաջ: ՀԷՑ-ի հետ կապված պատմությունը բացահայտեց, որ 7 դրամի մեջ չէ խնդիրը, այլ փլուզման շեմին է հայտնվել ոչ միայն այդ համակարգը, այլև ողջ տտնտեսությունը: Մեղավոր են թե´ ՀԷՑ-ը, թե´ վերահսկողություն իրականացնող մարմինները, խոսքը ոչ միայն հանրային ծառայությունները կարգավորող մարմնի, այլև երկրի քաղաքական ղեկավարության մեջ է:

Երկրի կյանքում ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը եղել է բացիթողի վիճակում, եւ համակարգված թալանի արդյունքները բաժանվել են իրար մեջ: Տնտեսական հարթությունում չի կարող լինել հարցի լուծումը. քաղաքական որոշումներ են պետք: Ժողովուրդը դա գիտակցում է եւ փողոց է դուրս գալիա քաղաքական փոփոխության տենչով եւ երկիրը թալանողների հեռանալու ձգտումով: Դա հնարավոր է կազմակերպել շարժման հիմքի վրա կարող ուժերին համախմբելով քաղաքական հարթակ:

Դա հնարավոր է չվարկաբեկված ուժերի եւ երիտասարդների միջոցով: Ուստի դիմում եմ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ ուժերին՝ մասնակցելու «Ոչ թալանչիներին» ՆՈՐ ԿՈՉՈՎ»:




Լրահոս