Հոլիվուդյան հայտնի դերասաններ Էշթոն Կատչերը և Միլա Կունիսը երեքամյա հարաբերություններից հետո վերջապես ամուսնացել են: Այդ մասին հայտնել է անձամբ Էշթոնը: Հարսանիքը տեղի է ունեցել այս հանգստյան օրերին:
Այս տարվա մարտին մամուլում արդեն շրջանառվում էր հայտնի զույգի ամուսնության մասին տեղեկություններ: Սակայն եթե այն ժամանակ ամեն ինչ ասեկոսեների հիման վրա է, ապա հիմա վստահ կարելի է ասել, որ երկրորդ զավակին սպասող երջանիկ զույգը վերջապես ամուսնացել է:
2014-ի սեպտեմբերին զույգը ունեցավ առաջին դստերը` Ուայեթին, իսկ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում: