Վերջին օրերին Բաղրամյան օրերին տեղի ունեցած նստացույցի համակարգող անդամները որոշել են այսօր գիշերել Ազատության հրապարակում: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ակտիվիստ Նարեկ Այվազյանը: Նա հավելեց, թե առաջարկում են նաև հինգշաբթի օրը կրկին հավաքվել հրապարակում և խաղաղ երթ անցկացնել:
Սակայն այս հայտարարությունից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե թույլ չեն տա խաղաղ երթ անցկացնել: Նա առաջարկեց ևս երեք օր սպասել և երթը անցկացնել կիրակի; Նա նշեց, թե երթից յոթ օր առաջ պետք է համապատասխան իրազեկում ներկայացվի լիազոր մարմնին: Սակայն ցուցարարները կարծես թե համաձայն չեն այս առաջարկի հետ և նշում են, թե կիրակի օրն իրենց հարմար չէ նման երթի անցկացումը: