Անմեղսունակ աղջկան պատվազրկած երիտասարդի հայրը ոստիկանությունում ծեծկռտուք է սարքել. պայքարը թեժանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն ահազանգեց Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Սամադ Թեհմուրյանը և հայտնեց, որ ինքը գտնվում է ոստիկանության բաժնում, որտեղ իր հարևանը իրեն և իր կնոջը ծեծի է ենթարկել:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, այն ժամանակ երբ ինքն ու կինը ոստիկանությունում բացատրություն էին տալիս այսօր առավոտյան իրենց տան վրա կրկին հարևանի կողմից հարձակման մասին, ներս է մտել Արմեն Ալեքսանյանը, աթոռը  խփել է իր գլխին, ապա հարվածել կնոջ աչքին: «Իմ ու կնոջս երեսեից, գլխից արյունա թափվում, իսկ ոստիկանները դրանց բաց են թողում: Մենք ժամը վեցից ստեղ ենք, ոստիկանների ներկայությամբ տենց բան է տեղի ունենում, իրենք ասում են, որ իրավունք չունեն այդ մարդկանց ասել դուրս չգալ», – նշեց նա:

Նա հայտնեց, որ  իր անմեղսունակ դստերը սեռական բռնության ենթարկած Արսեն Ալեքսանյանի հայրն այսօր առավոտյան հարբած վիճակով մտել է իրենց բնակարան, հայհոյել կնոջը և փորձել ջարդել հեռուստացույցը: Հարբած հարևանն ասել է, թե նրանց պատճառով իր որդին խնդիրների մեջ է ընկել: Սահման Թեհմուրյանը հայտնել է իրավապահներին, սակայն որևէ արդյունք չստանալուց հետո անձամ բէ  գնացել բաժին և հաղորդում ներկայացրել:

Հիշեցնենք, որ հարևանների մեջ տարաձայնությունը սկսվել է այն ժամանակ, երբ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ  Արսեն Ալեքսանյանը հայտարարել է, թե Զեյթուն Թեհմուրյանն իր  կամքով իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ հայրը պնդում է , թե բռնաբարություն է տեղի ունեցել:

Հավելենք, որ ոստիկանությունից պարզաբանում ստանալ դեռևս չհաջողվեց:




Լրահոս