Մահացել է դերասանուհի Նատալյա Կուստինսկայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին` Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում  75 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի Նատալյա Կուստինսկայան։ Բժիշկներին չի հաջողվել փրկել մոտ մեկ շաբաթ առաջ կոմայի մեջ ընկած դերասանուհու կյանքը։ ՌԴ վաստակավոր դերասանուհի Նատալյա Կուստինսկայային առավել սեր ու ճանաչում է բերել Հենրիխ Հովհաննիսյանի կողմից նկարահանված հանրահայտ “3+2″ ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1963-ին։ Նա նկարահանվել է նաեւ «”Իվան Վասիլյեւիչը փոխում է մասնագիտությունը” եւ այլ ֆիլմերում։




Լրահոս