Ոստիկանները թույլ չեն տալիս խաղաղ երթ անցկացնել. ուղիղ միացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում է և ցուցարարներին հորդորեց միասին խաղաղ երթ անցկացնել Մաշտոցի պողոտա- Ամիրյան- Նալբանդյան- Թումանյան փողոցներով և քաղաքացիներին իրազեկել, որ պայքարը շարունակվում է: Սակայն  ոստիկանությունը  թույլ չտվեց  նրանց  դուրս գալ՝ փակելով ճանապարհը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ երթի մասին չկա համապատասխան իրազեկում և իրենք չեն կարող թույլ տալ երթը: Այնտեղ է նաև ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով նշեց, թե այս ժամին երթ անցկացնել իրենք չեն կարող թույլ տալ:




Լրահոս