ՀՀ ոստիկանությունը մյուս կողմից ցույց է ցրում, և մյուս կողմից հանցագործություններ բացահայտում: Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր կրակոցներ են հնչել Նոր Արեշում, որի հետևանքով սպանվել էր 57-ամյա Վաղինակ Ասոանը:
Armlur.am-ը պարզեց, որ Բավրայի անցակետում ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին, ում տեղափոխում են Երևան : Ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ սպանության մեջ կասկածվում է 1977թ. ծնված Գագիկ Վեսպանսիոնի Ղանդիլյանը, ով հանդիսանում է Էրեբունի թաղամասի բնակիչ:
Հավելենք, որ մեր տեղեկություններով այս պահին ոստիկանները գործողություններ են կատարում Նոր Նորքի 9-րդ զանգվածում և գտել են մի ավտոտնակ, որտեղ հայտնաբերել են Ղանդիլյանի մեքենան և այն ինքնաձիգը, որով էլ կատարվել է հանցագործությունը:
Այլ մանրամասներ առայժմ մեզ չհաջողվեց ճշտել: