Կարեն Անդրեասյանն ինչպես միշտ ամեն ինչ լղոզեց այնպես, որ իշխանություններն ազատ գործեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը երեկ կեսօրին Բաղրամյան պողոտայից ստիպողաբար հեռացրեց նստացույցի մասնակիցներին: Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակված մնալուց հետո երեկ կրկին սկսեց սովորականի պես գործել: Նստացույցի՝ մոտ երկու տասնյակ մասնակիցներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ այնուհետեւ ազատ արձակվել: Ուշագրավ է այն փաստը, որ մինչեւ նստացույցի դադարեցումը հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հայտարարությունը հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի նստացույցը ոստիկանության կողմից բռնի ուժով ցրելու դեպքերի վերաբերյալ էր:

Բայց քանի որ Կարեն Անդրեասյանը հայտնի է նրանով, որ ամեն ինչ լղոզում է այնպես, որ իշխանություններն ազատ գործեն, իսկ ինքն էլ երբեմն-երբեմն իր գոյության մասին հիշեցնի, այս դեպքում եւս նա նման կերպ վարվեց: Մասնավորապես, Անդրեասյանն իր հայտարարությունում այսպիսի միտք է գրել. «Հունիսի 23-ին ոստիկանության գործողությունները համարում ենք, ընդհանուր առմամբ, ոչ իրավաչափ»: Այնուհետեւ նա թվարկել է ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափության հիմնավորումները, մասնավորապես այն փաստերը, որ նստացույցի մասնակիցների եւ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անդրեասյանը կատարել է իր գործը եւ ոստիկանության գործողությունները համարել է ոչ իրավաչափ: Սակայն իրականում նրա հայտարարության իմաստն այն է, որ նա այդպիսով արտոնում է խաղաղ նստացույցի ստիպողական դադարեցումը ոստիկանության կողմից, պարզապես ոստիկանությանը հասկացնում է, որ աջ ու ձախ բոլորին, այդ թվում՝ լրագրողներին, «քացու տակ չգցեն»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս