Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք. Արգամ Աբրահամյանը` մարզպետին և այլ արարատցիների. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ընտրվելու առթիվ նախորդ շաբաթ մեծ քեֆ է կազմակերպել «Արտաշատ» ռեստորանում։ Մասնակցել են մարզպետը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, Արտաշատի նախկին եւ ներկա պաշտոնյաներ, մարզային հեղինակավոր դեմքեր, մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել: Քեֆի ժամանակ էլ Արգամը կողքը նստած մի քանի «խառոշիներին» ասել է․ «Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք»:

Սրանք արագ արձագանքել են նորընտիր քաղաքապետի հրահանգներին։ Ասում են, թե հրահանգը վերաբերել է նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Ի դեպ, այս դեպքից հետո, երբ Արարատի մարզպետը խորհրդակցությունների ժամանակ մարզի գյուղապետերի զեկույցներին ոչ ադեկվատ է արձագանքում, գյուղապետերը թաքուն կատակում են․ «Ուղարկում՝ ուղարկում էիք, ջանդակն ուղարկել էիք, բա գլո՞ւխն ինչու պահեցիք»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս