«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի բնակիչ, զորամիավորման ջոկի հրամանատար 29-ամյա Տ. Պ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: Մեր տեղեկություններով, վերջինս հունիսի 29-ին տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն՝ ձախ ծոծրակային շրջանի քերվածք վերք, ձախ ստորին վերջույթի բութ մատի սալջարդ ախտորոշմամբ: Զինծառայողը նշել է, թե վնասվածքն ստացել է Մայիսյան գյուղի իր ամառանոցում վայր ընկնելու հետեւանքով, մինչդեռ պարզվել է, որ վնասվածքն ամենեւին էլ ընկնելու հետեւանքով չի ստացել, այլ փորձել է ինքնասպանություն գործել՝ պարանով կախվելու միջոցով: Դեպքի առթիվ քննություն է կատարվում, նշանակվել են փորձաքննություններ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: