Ժերար Դեպարդիեն վաճառում է իր փարիզյան առանձնատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, որը ֆրանսիական հարկերից խուսափելու համար բնակություն է հաստատել Բելգիայում, որոշել է վաճառել Փարիզի իր առանձնատունը: 1820-ին կառուցված շենքը` 1,8 հազար քառ. մետր մակերեսով, գտնվում է Փարիզի Սեն Ժերմեն դը Պրե հարուստ թաղամասում: Տունը վաճառվում է 50 մլն եվրոյով,-գրում է Le Parisien-ը: Հիշեցնենք, որ  Ժերար Դեպարդիեն,  րանսիայից տեղափոխվել է Բելգիա՝ հարկերից խուսափելու համար
 




Լրահոս