Դատախազին հարվածած ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ. հուլիսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալ Ս. Հովակիմյանը հարվածել է մեղադրանքը պաշտպանող դատախազին. ամբաստանյալը, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել ծառայողական պարտականությունները կատարող դատախազ Ս. Հարությունյանի ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայությունն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից: Այնուհետև, Ս. Հարությունյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել է նրա կոնքին, այսինքն՝ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ս. Հովակիմյանին առաջադրվել է մեղադրանք:




Լրահոս