Գագիկ Ծառուկյանին շարունակում են մանրակրկիտ ստուգել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռ շարունակում է իր ստուգումները: Նշենք, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունում ՖՆ-ն բոլոր տեսակի ստուգումներ է անցկացնում՝ չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային մեքենաներ եւ այլն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՖՆ-ն կավարտի ստուգումները:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը լայնածավալ ստուգումներ սկսեց Ծառույկանին պատկանող ընկերությունում այս տարվա փետրվարյան հայտնի դեպքերից՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունից հետո: Բայց տեմպերը թուլացրեց այն ժամանակ, երբ Ծառուկյանը կրկին ընդունեց Սերժ Սարգսյանի «կրոնը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս