Բացի ազդրամսից, մսի թանկացում չի սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ մսի գնի թանկացում չի սպասվում: “Վերջին 4-5 ամսվա ընթացքում նկատվել է մսամթերքի գնի նվազման միտում: Ոչխարի մսի գինը նախկինում 3500 դրամ էր, այժմ այն իջել է 2600-ի: Տավարի մսի գինը նվազել է 150-200 դրամով, եթե նախկինում 2600 դրամի սահմաններում էր, ապա այժմ կարող եք գնել 2300-2400 դրամով: Խոզի մսի գինը 3500 դրամից նվազել է 3000 դրամի: Միայն 8-10% գնաճ կանխատեսվում է խոզի ազդրամսի համար, քանի որ այն ավելի քիչ է, քան պահանջարկը”,- նշեց նա:
Նա հայտնեց, որ մսի գնի նվազման վրա սիբիրախտն ազդեցություն չի ունեցել. “Գնի նվազումը սկսել էր, երբ դեռ չէր հայտնաբերվել հիվանդությունը: Էժանացման պատճառը անսանագլխաքանակի ավելացումն էր: Այս տարի նկատվել է աննախադեպ ցուցանիշ այդ ոլորտում։ 28 000 խոշոր եղջերավոր անասնագլխի ավելցուկ ունենք` նախորդ տարվա համեմատ՞:




Լրահոս