Կնոջ գրպանից գողացել էր բջջային հեռախոսը և դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ ոստիկանության Արմավիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ հուլիսի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց գտնվող դեղատան մոտ անհայտ անձը մոտեցել է իրեն, իր տաբատի հետևի գրպանից հանել բջջային հեռախոսը և նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1973 թ. ծնված Արտակ Հ.-ն, որը Նորապատ գյուղից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Արտակ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս