Կատալոնական «Բարսելոնա»-ն հայտարարել է Արդա Թուրանի տրանսֆերի հարցում «Ատլետիկո»-ի հետ համաձայնության հասնելու մասին: Որոշման համաձայն կատալոնացիները 28-ամյա ֆուտբոլիստի հետ գործարքը կավարտեն հուլիսի 20-ին: Թուրանը կատալոնական ակումբի հետ կկնքի 5-ամյա պայմանագիր, իսկ գործարքի արժեքը կկազմի 34 մլն եվրո, ևս 7 մլն եվրո իսպանական ակումբը կարող է ստանալ որպես բոնուս, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
«Ատլետիկո»-ն նաև բոնուս կստանա ֆուտբոլիստի վերավաճառքից: Այս կետը կապված է հուլիսի 18-ին կայանալիք «Բարսելոնա»-ի նախագահական ընտրությունների հետ: Նոր նախագահը Թուրանին պահել չցանկանալու դեպքում, հնարավորություն կունենա վերադարձնել նրա տրանսֆերը, սակայն մոտ 4 միլիոն եվրոյի կորուստով:
Թուրանն իսպանական ակումբ տեղափոխվել էր 2011-ին՝ «Գալաթասարայ»-ից: Այս ընթացքում նա մի քանի անգամ դարձել է չեմպիոն, Իսպանիայի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի լիգան: