Լիբանանի ՀՀ դեսպանությունում պարգևներ են հանձնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Լիբանանի ՀՀ դեսպանությունում կայացել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԱԳՆ հասարակայնութան հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը լիբանանահայ վաստակաշատ արվեստագետներ Լյուսի Թյությունջյանին և Ջոն Գյուվդերլյանին հանձնել է ՀՀ Սփյուռքի նախարարության “Արշիլ Գորկի” մեդալը: “Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության, հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար” ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգևատրվել են Հայկազյան համալսարանը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, “Թեքեյան” մշակութային միությունը, “Զարթոնք” և “Արարատ” օրաթերթերը, “Նոր սերունդ” մշակութային միությունը, “Խոսնակ” և Մասիս” ամսագրերը, “Հասկ” և “Ավետիք” պարբերականները և “Բագին” գրական – մշակութային ամսագիրը:
“Սփյուռքում Հայ ինքնության պահպանման, հայեցի կրթության և դաստիարակության, կրթական գործի կազմակերպման և զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար և ուսուցչի օրվա կապակցությամբե պատվոգրեր են ստացել մանկավարժներ Մաքրուհի Ունճյանը (Հայ Ավետարանական քոլեջ), Լենա Պալըքճյան-Պասմաճյանը (ՀԲԸՄ “Պողոս Գ. Կարմիրյան Վարժարան”), Շուշիկ Մավիսաքալյան-Թորոսը(,Մելանքթոն և Հայկ Ասլանյան ճեմարանե) և Կարպիս Գապասագալյանը (Հռիփսիմյանց երկրորդական բարձրագույն վարժարան):
ՀՀ դեսպանը, աղբյուրի փոխանցմամբ, շնորհավորել է պարգևատրվողներին` շնորհակալություն հայտնելով հայ համայնքի բոլոր կառույցներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայանպաստ գործունեության, ինչպես նաև դեսպանության հետ սերտ համագործակցության համար:




Լրահոս