
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում կառուցվում է նոր զբոսայգի, որն, ի նշան բարեկամության, կկրի «Երևանյան» անվանումը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակության անդամները մասնագիտական խմբի հետ Մարտունու քաղաքապետի ուղեկցությամբ եղել են կառուցվող զբոսայգու շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ «Երևանյան» զբոսայգու հանդիսավոր բացումը նախատեսվում է օգոստոսի 17-ին՝ Մարտունի քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում: