Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդներից մեկը երեկ Ազատության հրապարակում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ ուժերին իրենց միանալու կոչ արեց: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպե՞ս են արձագանքում այդ կոչին:
«Միանշանակ այդ կոչը «Ժառանգություն» կուսակցությանը չէր ուղղված, որովհետեւ միշտ էլ մենք միասնության կողմնակից ենք եղել: Իսկ եթե համակարգող խմբի կողմից կլինի առաջարկ, միանշանակ մենք կքննարկենք ու կպատասխանենք»,- հայտարարեց Մարտիրոսյանը: Նրա խոսքերով. «Հարսանիքին չի կարելի միանգամից թամադա լինել, եթե քեզ չեն առաջարկել, եթե մարդիկ իրենք որոշում են կայացնում ու խորհրդի կարիքը չունեն, չես գնա՝ ստիպես ու ասես, որ իմ խորհուրդը սա է»: