
Անսպասելի ստուգումներ են սկսվել այսօր Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում, հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
«Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը շրջանի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի գլխավորությամբ սկսել է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտունակության անսպասելի ստուգումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունիի ավիացիոն զորամասն ու Գյումրու կայազորային ռազմաբազան մարտական վիճակի բերելու հրամանի կատարման պատրաստվածությունը: