ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում իրար հետեւից Մոսկվա են մեկնելու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երկուսն էլ ցանկանում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանը, որ այս օրերին բացակայում է ՀՀ-ից, Մոսկվայում է լինելու դեկտեմբերի 13-ին, իսկ Սարգսյանը՝ դեկտեմբերի 18-19-ին: Սակայն տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանն անպատասխան թողեց մեր հարցը, իսկ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, թե չի ուզում մեկնաբանել որեւէ հարց: Ուշագրավն այն է, որ Մոսկվա այցերի մասին տեղեկատվությունը հաջորդեց Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի՝ շաբաթ օրը կայացած հանդիպմանը: Լուրեր են շրջանառվում, որ Ս. Սարգսյանը խոստացել է զոհաբերել վարչապետ Տիգրան Սարգսյանին, միայն թե Ծառուկյանը չառաջադրի իր թեկնածությունը: Ծառուկյանը համաձայնել է: Հավանաբար Մոսկվայում քննարկվելու է նաեւ ապագա վարչապետացուի հարցը:




Լրահոս