Երեկ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցուցարարներից և պատնեշի տեղ օգտագործվող աղբամաններից ազատեցին երկու շաբաթ շարունակ փակված Բաղրամյան պողոտան:
Ցույցը «ցրելու» ժամանակ բերման ենթարկվեց, ապա ազատ արձակվեց 46 ցուցարար: Եվ այս պահին Ազատության հրապարակում են գտնվում նրանցից մոտ 10-ը, ովքեր, ինչպես իրենք են ասում, որոշել են մի քիչ «ցրվել, տխուր դեմքերով ման չգալ»:
Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են երեկվա ցուցարարներն այսօր զվարճանում հենց Ազատության հրապարակում: Մեզ հետ զրույցում, իհարկե, նրանք վստահեցրին, որ պայքարը շարունակվում է, և իրենց հավաքվելու նպատակն էլ պայքարն է: Պարզապես մի քիչ ուրախանալն ու լիցքաթափվելը չէր խանգարի:
Armlur.am-ի հարցին, արդյոք իրենց կողքով անցնող քաղաքացիները կհասկանան, որ հավաքի նպատակը պայքարն է` ելնելով տիրող ուրախ տրամադրությունից, ցուցարար աղջիկներից մեկը պատասխանեց. «Եթե հավաքվել ենք խաղաղ ցույցի, դա չի նշանակում, որ մենք պետք ա մռայլ դեմք ընդունենք: Բայց մեկ է` էլի լուրջ ենք տրամադրված»:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: