ՀՀ-ում միգրանտների ռեսուրս կենտրոնները հանձնվել են Սոցապ նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 4 մարզերում Եվրամիության աջակցությամբ միգրանտների համար ստեղծված ռեսուրս կենտրոնները հանձնվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը,  People in Need չեխական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Հովհաննիսյանը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, Երեւանում ԵՄ առաքելության ներկայացուցիչները։

Կենտրոնները գործում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում։ Սրանց հետ միասին նախարարության ռեսուրս կենտրոնների թիվը հասավ 7-ի։ Կենտրոնները իրավական խորհրդատվություն են տրամադրում Հայաստան վերադարձող միգրանտներին, ինչպես նաեւ ուսումնասիրում են նրան աշխատանքային հմտություններն ու մասնագիտություն ստանալու հնարավորություն են առաջարկում։




Լրահոս