
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 09.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օգնական խումբը:
Պարզվել է, որ Շահումյան փողոցում թիվ 13 տան մոտակայքում տեղի է ունեցել Ա. Գ.-ին պատկանող անասնագոմի (մոտ 25 քմ) եւ ավտոճանապարհի հենապատի (9 մ.) երկանյքով փլուզում: