
Ռուս գործարար, քաղաքական ու հասարակական գործիչ, «Ալիսա» բորսայի հիմնադիր, Ռուսաստանում առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ Գերման Ստերլիգովը, հուլիսի 4-ին ընտանյոք հանդերձ հեռացել է Ռուսաստանից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:
Սույն փաստը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանին չէր կարող անտարբեր թողնել: Ազերիների մոտ կարծես թե արդեն սովորություն է դարձել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած հարցի շուրջ մեծ վայնասուն բարձրացնել: Այս անգամ էլ բացառություն չեղավ: Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Գերման Ստերլիգովի՝ Լեռնային Ղարաբաղ այցի փաստը:
«Համապատասխան հետաքննությունից հետո, այդ մարդը կներառվի անցանկալի մարդկանց ցուցսակում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիկմետ Հաջիևը: