
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է «Իսլամական պետությանը» (ԻՊ) անդամակցելու ու դրա կազմում մարտնչելու մեջ մեղադրվող ադրբեջանցիների հանդեպ դատավարությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը պահանջել է Սանան Բախիշևին, Ռուսլան Ջաֆարովին, Ահմեդ Հասանովին ու Մաարիֆ Մարդանովին դատապարտել 15 տարվա ազատազրկման, իսկ Էլդոստ Գուլիևին ու Մամդեշահ Մամեդալիևին՝ 14 տարվա ազատազրկան:
Հավելենք, որ ամբաստանյալները հրաժարվել են ցուցմունք տալ՝ բացատրելով, որ նրանք չեն ճանաչում դատարանի օրինականությունը: