
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռն այսօր արտահերթ վայրէջք է կատարել Նյու Դելիում ՝ ինքնաթիռում պայթյունի վտանգի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնում է NTV-ին, ինքնաթիռը Բանգկոկ-Ստամբուլ չվերթ է իրականացրել, երբ բորդուղեկցորդները տեղադրված պայթուցիկի մասին զուգարանում գրություն են հայտնաբերել:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի զուգարանի հայելու վրա շրթներկով գրված գրություն է հայտնաբերվել այն մասին, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված:
Օդանավակայանում ինքնաթիռը և բոլոր 148 ուղևորների բեռները ենթարկվել են մանրամասն զննության: