Էդմոն Մարուքյանը դեմ չէ համագործակցել էլէներգիայի պայքարի հիմքի վրա ստեղծվելիք կուսակցության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում ցուցարարներից մեկը առաջարկել էր էլէկտրաէնէրգիայի սակագնի թանկացման դեմ սկսված շարժման հիման վրա ստեղծել քաղաքական կուսակցություն և պայքարն այդ կերպ շարունակել: Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ` պարզելու համար ՝ նա կո՞ղմ է պայքարը քաղաքական դաշտ տեղափոխելուն, թե` ոչ:

Մարուքյանը նախ նշեց, որ չի լսել նման հայտարարություն, սակայն նորմալ է վերաբերվում, և որևէ խնդիր չի տեսնում այստեղ:

Մեր այն հարցին, եթե նման կուսակցություն կազմվի՝ մասնակցություն կամ աջակցություն կունենա՞ք, պատգամավորը պատասխանեց. «Մասնակցությունը չեմ ունենա, բայց եթե համագործակցության եզրեր լինեն, կհամագործակցեմ: Ես ողջունում եմ ցանկացած նոր ստեղծվող կուսակցության կամ նախաձեռնության, որովհետև դրա կարիքը կա Հայաստանի քաղաքական դաշտում»- եզրափակեց նա:




Լրահոս