
Անսովոր արտակարգ իրավիճակ է գրանցվել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Այնտեղ դեպի Սանկտ-Պետերբուրգ թռչել պատրաստվող ինքնաթիռի վրա անսպասելի կերպով «հարձակվել են» մեղուները:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, մեղուները դուրս են թռչել ինքնաթիռի թևի տակից: Հնարավոր է` այնտեղ մեղուներն իրենց համար փեթակ են հիմնել: Օդանավակայանի աշխատակիցները բժիշկ են կանչել՝ վախենալով, որ միջատները կմտնեն ինքնաթիռի սրահ, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և ինքնաթիռն ընդամենը մի փոքր ուշացմամբ կատարել է իր չվերթը: